Google-ը նոր ստեղծվող Alphabet հոլդինգի մաս կդառնա

09:33 • 11.08.15

Ամերիկյան Google կորպորացիան նոր ստեղծվող Alphabet հոլդինգի դուստր ընկերությունը կդառնա։ Այդ մասին ասվում է Google-ի հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջի հաղորդագրությունում, գրում է korrespondent.net-ը:

 

Alphabet-ում ամենախոշոր ընկերությունը կմնա Google-ը: Ընդ որում՝ այն կենթարկվի որոշ փոփոխությունների. այնտեղից կառանձնացվեն ինտերնետ-բիզնեսից հեռու նախագծերով զբաղվող ստորաբաժանումները: Այդ նոր ընկերությունները նույնպես կդառնան Alphabet-ի մաս:

 

Որպես օրինակ Փեյջը նշել է Life Sciences բժշկա-կենսաբանական պրոֆիլի ընկերությունները, որոնք զբաղվում են գլյուկոզայի նկատմամբ զգայուն կոնտակտային ոսպնյակների ստեղծմամբ, ինչպես նաև Calico-ն, որը հետազոտություններ է անցկացնում երկարակեցության հասնելու ոլորտում:

 

Նոլ հոլդինգային կառույցի գլխավոր տնօրեն կդառնա Փեյջը, մինչդեռ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը կզբաղեցնի Alphabet-ի նախագահի պաշտոնը:

 

Հոլդինգը նաև կներառի X lab ընկերությունը, որը զբաղվում է անօդաչու տեղափոխման միջոցների ստեղծմամբ:

 

Բորսաներում Google-ի բաժնետոմսերը կփոխարինվեն Alphabet-ի նույնատիպ արժեթղթերով: Հին բաժնետոմսերն ավտոմատ կփոխակերպվեն նույն քանակությամբ նոր բաժնետոմսերի՝ պահպանելով բոլոր նախկին իրավունքները:

Google-ը նոր ստեղծվող Alphabet հոլդինգի մաս կդառնա