Audi-ն և Porsche-ն շարժիչների նոր շարք կմշակեն

16:07 • 11.08.15

Volkswagen կոնցեռնում ներառված Audi և Porsche ընկերությունները նախատեսում են տուրբոներմղման համակարգով աշխատող V6 և V8 բենզինային շարժիչների նոր շարք մշակել, գրում է autonews.ru-ն։

Տուրբոներմղիչներն էլեկտրական կլինեն. V6-ն ունենալու է 3,0 լիտր, իսկ V8-ը՝ 4,0 լիտր աշխատանքային ծավալ։ Շարժիչների նոր ընտանիքը կստանա KoVoMo անվանումը։

Նախնական տվյալների համաձայն, բացի Audi և Porsche մեքենաներից, նոր շարժիչները կտեղադրվեն Bentley, Volkswagen և Lamborghini մոդելների վրա։

Audi-ն և Porsche-ն շարժիչների նոր շարք կմշակեն