Չինաստանում 4000 տարվա հնության մոր ու մանկան գրկախառնված կմախքներ են հայտնաբերել (լուսանկարներ)
Չինացի հնագետները մոր ու մանկան գրկախառնված կմախքներ են հայտնաբերել, որոնք 4000 տարվա հնություն ունեն:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` գիտնականների կարծիքով` մայրը փորձել է պաշտպանել երեխային Չինաստանի կենտրոնական Ցինհայ նահանգում մ.թ.ա. 2000 թվականին տեղի ունեցած հզոր երկրաշարժի ժամանակ` փակված լինելով ինչ-որ կառույցի ներսում:
Հնագույն մարդկային մնացորդները հայտնաբերվել են բրոնզեդարյան հնագիտական պեղումների վայրից, որը կոչվում է «Արևելքի Պոմպեյ», քանի որ երկրաշարժի հետևանքով ամբողջական բնակավայր էր ավերվել:
Փորձագետները կարծում են, որ այդ տարածքը երկրաշարժից հետո տուժել է նաև ջրհեղեղից, որն առաջացել էր Չինաստանի` մեծությամբ երկրորդ Հուանհե գետի («Դեղին գետ») վարարումից:













