Եգիպտոսում շոգի հետևանքով 40 մարդ է մահացել

23:21 • 11.08.15

Եգիպտոսում վերջին երկու օրվա ընթացքում առնվազն 40 մարդ մահացել է խիստ  շոգ եղանակից: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով The Daily Star-ին:

Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով` մահվան ելքով 26 դեպք գրանցվել է Կահիրեում:

Գերատեսչության տվյալներով` օգոստոսի 10-ին, երբ ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի` ըստ Ցելսիուսի, 19 մարդ է մահացել, իսկ կիրակի` օգոստոսի 9-ին, եղանակային պայմանների զոհ է դարձել 21 մարդ:

Հաղորդվում է, որ զոհերի մեծ մասը մեծահասակ մարդիկ էին: Վերջին շաբաթներին Եգիպտոսում անոմալ շոգ է գրանցվել:

 


 


 

Եգիպտոսում շոգի հետևանքով 40 մարդ է մահացել