Սոցկայքերում «շատ մնալը» կարող է հանգեցնել դեռահասների շրջանում ընկճախտի. գիտնականներ
Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ չափից շատ սոցկայքերից օգտվելը կարող է հանգեցնել դեռահասների շրջանում ընկճախտի առաջացման։
Ինչպես հայտնում է unilad.co.uk-ը, ուսումնասիրության մեջ ներգրավված է եղել 750 աշակերտ: Աղբյուրը մանրամասնում է, որ գիտնականները նաև պարզել են, որ սոցկայքերի գերօգտագործումը շատերի մոտ առաջացնում է ինքնասպանության մտքեր:
Մասնագետները նաև հավելել են, որ սոցկայքերով չափից շատ տարված լինելն անդրադառնում է ոչ միայն դեռահասների հոգեկան, այլև ֆիզիկական առողջության վրա։










