Բրիտանական թանգարանը մասնագետ է փնտրում 800-ամյա թրի վրա առկա գրության վերծանման համար

10:36 • 11.08.15

Բրիտանական թանգարանն ապակոդավորման հմուտ մասնագետ է փնտրում, ով կկարողանա օգնել 800-ամյա թրի վրայի գրությունը վերծանելու հարցում:

 

Ինչպես նշում է interfax.ru-ն, հնամենի թուրը հայտնաբերվել է Միացյալ Թագավորության արևելյան հատվածում: Մ.թ. 1250-1330 թթ. թվագրվող նմուշը, ըստ մասնագետների, ժամանակին պատկանել է հարուստ մարդու կամ ասպետի:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ թրի բռնակոթի վրա առկա է «+ NDXOXCHWDRGHDXORVI +» գրությունը, որը փակուղու առաջ է կանգնեցրել գրադարանի մասնագետներին: Ենթադրվում է, որ գրությունն արված է լատիներենով, սակայն՝ կրճատ տարբերակով:

Բրիտանական թանգարանը մասնագետ է փնտրում 800-ամյա թրի վրա առկա գրության վերծանման համար