Հնագետը պնդում է, որ հայտնաբերել է Նեֆերտիտի թագուհու գերեզմանը
Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի փարավոն Թութանհամոնի` շուրջ 100 տարի առաջ հայտնաբերված դամբարանը մինչ օրս էլ նոր գաղտնիքներ է բացահայտում: Այս մասին գրում է Daily Mail-ը` ներկայացնելով գիտանակԱնների նոր հետազոտության արդյունքները:
Հնագետի պնդմամբ` վերջինս «ուրվական» դուռ է հայտնաբերել Թութանհամոնի դամբարանում, որը կառուցված է պատի մեջ և թաքցված սովորական հայացքից: Գիտնականը վստահ է, որ այն տանում է դեպի փարավոնի ենթադրյալ մոր` Նեֆերտիտի թագուհու գերեզման:
Նեֆերտիտի թագուհու գերեզմանն անհետացել էր և դարեր շարունակ կորած էր համարվում մ.թ.ա. 1340-ին նրա մահից ի վեր: Նրա այդ գերեզմանը գտնելու շուրջ պնդումներ է անում անգլիացի հնագետ, դոկտոր Նիկոլաս Ռիվսը Արիզոնայի համալսարանի հրապարակած զեկույցում:










