Opera Software-ը դիտարկում է ընկերության վաճառքի հնարավորությունը
Նորվեգական Opera Software ընկերությունը, որը ստեղծել է համանուն դիտարկիչը, կարող է վաճառվել, գրում է gazeta.ru-ն։
Տնօրենների խորհրդի նման որոշման պատճառ կարող են դառնալ այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության ֆինանսական վատ ցուցանիշները, որոնք սպասվածից ցածր են եղել:
Վաճառքից բացի՝ Opera Software-ը դիտարկում է նաև համագործակցության այլ հնարավոր ձևեր, որոնք կօգնեն բարելավել ընկերության ֆինանսական վիճակը: Մի շարք ընկերություններ, ինչպես հայտարարել է Opera Software-ի տնօրենների խորհրդի անդամներից մեկը, արդեն հետաքրքրված են համագործակցության ձևաչափերից մեկով:










