Գիտնականները բացահայտել են, թե ինչ արագությամբ է մահանում տիեզերքը
Տիեզերքը այժմ երկու անգամ ավելի քիչ էներգիա է արտադրում, քան 2 մլրդ տարի առաջ, ինչը վկայում է այն մասին, որ տիեզերքը դանդաղ մահանում է: Այս մասին ասվում է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում:
Ինչպես հրապարակված հոդվածում, Ավստրալիայում տեղակայված Ռադիոաստղագիտական հետազոտությունների միջազգային կենտրոնի աստղագետ (ICRAR) Սայմոն Դրայվերը նշում է, որ փաստը, որ տիեզերքը աստիճանաբար հանգչում և մահանում է, ինքնին նորություն չէ: Դրա մասին աստղաֆիզիկոսները կասկածում էին դեռևս անցյալ դարի 90-ականներին, սակայն այդ գործընթացի մանրամասներն ու արագությունը բացահայտված չէին:
Դրայվերը և նրա գործընկերները հաստատել են, որ դա իսկապես տեղի է ունենում, և նրանց հաջողվել է գնահատել տիեզերքի մարման արագությունը` հետևելով մոտակա գալատիկաներին մի քանի տասնյակ երկնային աստղադիտակների օգնությամբ:










