Եվրոպայի ամենածեր արջը սատկել է Իտալիայում
Եվրոպայի ամենածեր արջը` Բելը, որ բնակվում էր Իտալիայի Տրենտո քաղաքում, սատկել է ծերությունից:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` կենդանին 48 տարեկան էր: Արջերի կյանքի միջին տևողությունը 25-30 տարի է:
Սպորմաջիորե այգու նախագահ Անդրեա Մարկոլլան մեկնաբանել է, որ երկարակյաց արջը վերջին ամիսներին հոգնում էր անգամ զբոսնելիս: Կենդանին երկար ժամանակ հիվանդ էր և չնայած անասնաբույժների ջանքերին` արջը չհասավ կեսդարյա տարիքին:
Նշվում է, որ արջին տեսնելու համար այգի էին ժամանում հազարավոր զբոսաշրջիկներ: Այնտեղ Բելին բերել էին 21 տարի առաջ, իսկ անունն արջը ստացել էր մոտակայքում գտնվող Բելֆորտ ամրոցի անունից:
Տրենտոյի Գիտության թանգարանն արդեն առաջարկել արջից խրտվիլակ պատրաստել և ցուցադրել թանգարանում:










