Բնական դեղամիջոց` ողնաշարի, ոտքերի և հոդերի ցավը 7 օրում վերացնելու համար

23:51 • 12.08.15

Առողջապահության ոլորտի փորձագետները փաստում են, որ մեջքի, ոտքերի ու հոդերի ցավերը պայմանավորված են սխալ կեցվածքով: Այս մասին գրում է Homehealthyrecipes-ը` ներկայացնելով բաղադրատոմս, որը կօգնի կանխել կամ մեղմել ցավը և կամրապնդի ոսկորները:

Դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի 150 գրամ դոնդող, որը կարելի ձեռք բերել սովորական խանութից: 2 ճաշի գդալ (5 գրամ)  դոնդողը պետք է խառնել մեկ քառորդ բաժակ ջրին, դնել սառնարանում և թողնել գիշերը: Առավոտյան այն վերածված կլինի ժելեի: Այդ ժամանակ կարելի է ըմպել ստացված խառնուրդը ցանկացած հյութի, թեյի կամ յոգուրտի հետ:


Դոնդողը հոդացավը, ինչպես նաև մեջքի, պարանոցի  ու ոտքերի ցավը կանխելու և թեթևացնելու հատկություն ունի: Մեկ շաբաթ կանոնավոր օգտագործելուց հետո հիվանդի առողջական վիճակը զգալիորեն կբարելավվի:


Դոնդողը մի շարք առողջարար հատկություններ ունի. բարելավում է մտածելու ունակությունը, նյութափոխանակությունը, մաշկի գույնը, օգտակար է մաշկի ու մազերի համար, կանխում է օստեոպորոզը և օստեոարթրիտը: