Բժիշկներին հաջողվել է վիրահատել գիգանտիզմով հիվանդ հնդիկ տղայի ձեռքը

21:17 • 12.08.15

Տեղային գիգանտիզմով հիվանդ 8-ամյա հնդիկ տղան աջ ձեռքի փոքրացման հաջող վիրահատության է ենթարկվել:  The Daily Mail-ի հաղորդմամբ` Մուհամադ Քալիմը մի շարք վիրահատական միջամտությունների էր ենթարկվել նաև 2014-ին:

Բժիշկների խոսքով` տղան կկարողանա աշխատեցնել ձեռքը, քանի որ նյարդերը չեն վնասվել: Վերականգնմանը նպաստում է ֆիզիոթերապիայի կուրսը, որն այժմ երեխան  անցնում է: Բժիշկները ևս մեկ վիրահատություն են նախատեսում իրականացնել` ուղղելու համար մյուս ձեռքը:

Չնայած երեխայի բուժման հաջող ընթացքին` հայրենի գյուղում չեն հավատում, որ նա կապաքինվի: Գյուղացիները սովոր են տղային «սատանայի երեխա» անվանել և կարծում են, որ նա անիծված է ծնողների մեղքերի պատճառով:  

Համենայն դեպս, տեղի դպրոցի տնօրենը վիրահատությունից հետո հայտնել է, որ պատրաստ է ընդունել երեխային դասընթացների և խոստացել է ցուցումներ տալ ուսուցիչներին, թե ինչպես է պետք վերաբերվել տղային: 

 

Բժիշկներին հաջողվել է վիրահատել գիգանտիզմով հիվանդ հնդիկ տղայի ձեռքը