Ֆրանսիական Orée ընկերությունը ներկայացրել է փայտե անլար ստեղնաշար (լուսանկարներ)

14:39 • 12.08.15

Ֆրանսիական Orée ընկերությունը ներկայացրել է իր նոր արտադրանքը՝ փայտե անլար ստեղնաշարը՝ համակարգչով կամ բջջային սարքերով աշխատելու համար, գրում է BLTD կայքը։

 

Յուրօրինակ ստեղծնաշարը երկու տեսակով է պատրաստված՝ թխկու կամ ընկույզի փայտից։

 

Այն կշռում է 400 գրամ և աշխատում է Bluetooth անլար ցանցով։

Ստեղնաշարի չափսերն են՝ 29.3 x 13.7 x 2սմ։ Սարքն արժե 190 դոլար։ Նշվում է, որ այն կարող է միանալ միանգամից 5 սարքերի՝ Bluetooth ցանցով։ Orée Wireless Wood KeyboardOrée Wireless Wood Keyboard font

Ֆրանսիական Orée ընկերությունը ներկայացրել է փայտե անլար ստեղնաշար (լուսանկարներ)