Ճապոնական մանկապարտեզներում ռոբոտներ կհայտնվեն

09:24 • 12.08.15

Ճապոնական մանկապարտեզներում ռոբոտներ կհայտնվեն, սակայն խոսքը ոչ թե մանկավարժ-դայակներին փոխարինելու մասին է, այլ՝ երեխաներին զվարճացնելու և դայակներին օգնելու, գրում է rg.ru-ն։

Խելացի ռոբոտ Meebo-ն կարողանում է պարել և լուսանկարներ անել։ Բացի այդ, այն կարող է չափել երեխայի մարմնի ջերմությունը, տարատեսակ խաղերի տեսքով հարցումներ անցկացնել և նախազգուշացնել սպասվող երկրաշարժերի մասին։

Ինչպես վստահեցնում են ռոբոտն արտադրող ընկերությունից, դրա նուրբ վարդագույն գույնն ու ոչ մեծ չափսերն արագորեն կշահեն երեխաների սերը։

Ռոբոտն ունի 28 սմ երկարություն և կշռում է ընդամենը 1 կգ։ UniFa Co Ltd ընկերությունն այն վաճառում է 79 դոլարով, սակայն մանկապարտեզներին դրանք կտրամադրվեն անվճար։

 

Ճապոնական մանկապարտեզներում ռոբոտներ կհայտնվեն