Նշվել է Եվրոպայի ամենաապահով ավտոմեքենան՝ ըստ J.D. Power-ի
Անվտանգության Vehicle Dependability Study վարկանիշային ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Škoda ապրանքանիշը։ Փորձագետներն ամբողջ աշխարհից եկել են այն եզրակացության, որ չեխական ավտոընկերության մեքենաներն ամենակայունն են, փոխանցում է Комсомольская правда-ն։
Ամենաապահով մեքենաների ցուցակն արդեն մի քանի տասնամյակ շարունակ կազմում է J.D. Power ընկերությունը։ Այս անգամ հարցաքննվել է 13.451 վարորդ Եվրոպայում, ովքեր մեքենա են գնել 2012թ. ապրիլից 2014թ. մարտն ընկած ժամանակահատվածում։
Հաշվի են առնվել դժվարությունները, որոնց հետ բախվել են վարորդները մեքենաների շահագործման ընթացքում։ Դրա համար ընկերության կայքում կազմվել է պոտենցիալ խնդիրների ցուցակը, ընդհանուր՝ 177 խնդիր, որոնք բաժանվել են 8 անվանակարգերում։
Ապահովությունը գնահատվել է յուրաքանչյուր 100-րդ մեքենային բաժին հասած խնդիրներով։ Որքան քիչ են նշվել խնդիրները, այնքան ապահով է համարվել ապրանքանիշը։
Հարցման արդյունքում չեխական ընկերությունը հայտնվել է ցուցակի վերևում։ Երկրորդ տեղում է կորեական KIA ընկերությունը, 3-րդում՝ Suzuki-ն, 4-րդում՝ Nissan-ը։ Հինգերորդ տեղը կիսել են Toyota և Mercedes-Benz ընկերությունները։
Ամբողջական ցուցակն ունի հետևյալ տեսքը՝











