Երկրի ֆոնին ծագող Արևի լուսանկարը` Միջազգային տիեզերակայանում
ՆԱՍԱ-ն հրապարակել է Երկրի ֆոնին ծագող Արևի լուսանկարը, որը օգոստոսի 10-ին պատկերել է Միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացներից մեկը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` միջազգային տիեզերակայան Երկրի շուրջ ուղեծրով մեկ ամբողջական պտույտ է կատարում 92 րոպեում: Տիեզերակայանի անձնակազմը օրական 16 այգաբացի և մայրամուտի է հետևում:
Ավելի վաղ Միջազգային տիեզերակայանից տիեզերագնացները կայծակի լուսանկար էին ուղարկել, ինչպես նաև լուսաբացը` Երկրի վրա ուղեծրից:











