WalkCar. Ճապոնացի ինժեները սարք է ստեղծել, որը թույլ է տալիս տեղաշարժվել առանց քայլելու (տեսանյութ)
Ճապոնացի ինժեներ Կունիակո Սայտոյի նոր հայտնագործությունը թույլ է տալիս տեղաշարժվել ու ճանապարհ անցնել առանց քայլելու:
26-ամյա ճապոնացու հայտնագործությանն անդրադարձել է Oddity Central-ը: WalkCar կոչվող շարժական սարքը արտաքինից նման է դյուրակիր համակարգչի, իսկ գործառութային տեսանկյունից նման է սքեյթբորդի:
Ըստ ինժեների` գաջեթը բավականին հեշտ է կիրառել.պարզապես կանգնում ես սարքի վրա, և սկսում է տեղաշարժվել, իջնում ես, այն կանգնում է: Ընթացքի ուղղությունը փոխելու համար օգտատերերը պետք է պարզապես մարմնով թեքվեն նախընտրելի ուղղությամբ` աջ կամ ձախ: Զառիթափ վայրերում վերև կամ ներքև ընթանալու համար պետք է մարմնի ծանրությունը առաջ կամ հետ պահել:
Սարքը պատրաստված է ալյումինից և աշխատում է լիթիումային մարտկոցներով: Սարքը հասանելի է երկու տարբերակով` փակ և բացօթյա տարածքների համար. դրանք կշռում են 2 և 3 կգ համապատասխանաբար: Այն լիցքավորելու համար 3 ժամ է անհրաժեշտ, որով այն կարող է 12 կմ անցնել` 9.6 կմ/ժամ արագությամբ: Սարքը կարող է 120 կգ ծանրություն տանել:










