Պարգևներից զրկելու իրավական ընթացակարգ չկա. Արսեն Բաբայանը՝ Նիկողոսյանին ԱԺ պատվո մեդալից զրկելու վերաբերյալ
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, որպես պատասխան գրություն, ուղարկվում է պատասխան, որով նշվում է, որ որևէ անձի ԱԺ պատվո մեդալից զրկելու իրավական ընթացակարգ Հայաստանում չկա: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դրա համար որպես հիմք մատնանշել էր «ԱԺ կանոնակարգ-օրենքն» ու հայտնի իրավական սկզբունք, որով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 2002-ին գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանն աստիճանազրկեց գեներալ-լեյտենանտի կոչումից:
Արսեն Բաբայանի մեկնաբանության համաձայն`«եթե ինչ-որ մի տեղ ինչ-որ մի նախադեպ կա, դա դեռ օրենք չէ: Ամեն դեպքում, այս պահին գործող օրենսդրությամբ` պարգևներից զրկելու ընթացակարգ գոյություն չունի»:










