Ակնախոտը օգնում է բարելավել տեսողությունն ու կարգավորել ներակնային ճնշումը

23:14 • 13.08.15

Ակնախոտը կամ լերդածաղիկը դեղաբույս է, որն օգնում է գլաուկոմայի, կոնյուկտիվիտի (շաղկապենու բորբոքում) բուժման ժամանակ, բարելավում է տեսողությունը և թեթևացնում օրգանիզմի բորբոքումը, մաքրում է աչքի եղջերաթաղանթը:

Ինչպես գրում է Top healthy life-ը, օգտակար է պարբերաբար այս դեղաբույսից պատրաստված թեյով լվանալ աչքերը:  Կոնյուկտիվիտի բուժմանը  նպաստում է ակնախոտի քսուքը:

Գլաուկոմայի  պարագայում ակնախոտը կարգավորում է ներակնային ճնշումը կարճ ժամանակահատվածում և վերացնում է գլաուկոմայի տհաճ ախտանիշերը:

Բուժման համար անհրաժեշտ է 1 լիտր ջրում 1 ճաշի գդալ կտրատած ակնախոտ խառնել, թրմել, սառեցնել, ապա լցնել կլոր թասի մեջ, դեմքը մտցնել ջուրը և աչքերը բացել: Այս գործընթացը կարելի կրկնել մի քանի անգամ:

Տեսողության բարելավման համար կարելի է նաև ակնախոտից պատրաստված թեյ ըմպել:

 


 


 

Ակնախոտը օգնում է բարելավել տեսողությունն ու կարգավորել ներակնային ճնշումը