Մեքսիկայի ափերին հաջողվել է նկարահանել աշխարհի ամենամեծ շնաձկանը (տեսանյութ)
Մեքսիկայի ափերին հայտնաբերված հսկա սպիտակ շնաձուկը, որի երկարությունը 6 մետր է կազմում, ըստ փորձագետների, ամենամեծ շնաձուկն է, որին երբևէ հաջողվել է ֆիքսել տեսախցիկով:
Ինչպես գրում է Business Insider-ը` 50 տարեկան էգ շնաձկանը պատկերող տեսանյութը Facebook-ում հրապարակել է շնաձկների հետազատությամբ զբաղվող Մաուրիսիո Օյոս Պադիլյան:
Ծովային գազանին նկատել են Մեքսիկային պատկանող Գուադալուպե խաղաղօվկիանոսյան կղզու ջրերում: Ըստ մասնագետների՝ շնաձուկը կարող է հղի լինել: Պադիլյայի խոսքով` կենդանին կարող է մի քանի շնաձկներ լույս աշխարհ բերել, ինչը հույս է տալիս, որ հնարավոր կլինի պահպանել այս ցեղատեսակը, որը վտանգի տակ է գտնվում։










