Samsung-ն ԱՄՆ-ում արտոնագրել է սմարթֆոնների համար հոլոգրաֆիկ տեխնոլոգիան
Հարավկորեական Samsung ընկերությունն ԱՄՆ-ում հոլոգրաֆիկ տեխնոլոգիայի արտոնագիր է ստացել, որը կարելի է օգտագործել սմարթֆոնների արտադրության ժամանակ, գրում է «Յոնհապ»-ը։
Samsung Electronics-ը դիմում էր ներկայացրել ամերիկյան արտոնագրային բյուրո անցած տարվա սեպտեմբերին: Արտոնագիրը գրանցում է տեխնոլոգիան, որը թույլ է տալիս վերարտադրել հոլոգրամները սմարթֆոնների օգնությամբ և հոլոգրաֆիկ մեթոդը։
Ավելի վաղ ընկերությունն արդեն ստեղծել է հոլոգրաֆիկ տեխնոլոգիա, բայց այն պահանջում էր լույսի հավելյալ աղբյուր: Նոր ծրագիրը թույլ է տալիս օգտվել միայն ժամանակակից սմարթֆոնի ռեսուրսներից:
Հայտնի է, որ Samsung-ի սարքերում հոլոգրամները գունավոր են լինելու։










