Mercedes-ը գաղտնազերծել է նոր սերնդի C-Class կուպեն (լուսանկարներ)
Mercedes ընկերությունը գաղտնազերծել է նոր սերնդի C-Class կուպեն, գրում է autonews.ru-ն։
Նորույթի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա Ֆրանկֆուրտի ավտոսրահում՝ 2015-ի սեպտեմբերին։
Շնորհանդեսից անմիջապես հետո մեքենան կհայտնվի միջազգային շուկաներում, որտեղ նրա մրցակիցը կդառնան Audi A5-ը և BMW 4-Series-ը։
Մեքենայի դիզայնը հիշեցնում է S-Class Coupe-ն։ Այն ստացել է ռադիատորի լայն ճաղավանդակ, ձևափոխված արտանետման խողովակներ, 17-դյույմանոց անվասկավառակներ և լուսադիոդային լապտերներ։
Մեքենայի սրահում տեղադրվել են նոր սպորտային նստատեղեր, վերափոխված մուլտիմեդիա համակարգ՝ սենսորային մեծ էկրանով, ինչպես նաև նոր դիզայնով կառավարման վահանակ։
Այն նաև հագեցած է կատարելագործված անվտանգության համակարգով։
C-Class կուպեն ունի հետևի տեսախցիկներ, Distronic Plus կրուիզ կոնտրոլ, որը ոչ միայն պահում է ֆիքսված արագությունը, այլև ինքնուրույն դանդաղեցնում է մեքենան, երբ նկատում է, որ դիմացից ընթացող մեքենան չափազանց մոտ է C-Class-ի առջևի հատվածին։
Attention Assist տեխնոլոգիան թույլ չի տալիս, որ վարորդը քուն մտնի վարելու ժամանակ։
Մեքենայի բազային տարբերակն ունի 156 ձիաուժ հզորությամբ 1.6 լիտրանոց բենզինային շարժիչ։
Մարտկոցն աշխատում է վեցաստիճան ավտոմատ փոխանցման տուփով։
Գնի մասին դեռ չի նշվում։
Նշվում է, որ մեկ շաբաթ անց, Mercedes-ը նախատեսում է գաղտնազերծել C63 AMG սպորտային կուպեն։



























