Apple-ը հետաձգում է հեռուստատեսային ինտերնետ-ծառայության թողարկումը. Bloomberg
Ամերիկյան Apple ընկերությունը մեկ տարով կհետաձգի սեփական հեռուստատեսային ծառայության մեկնարկը, գրում է ntv.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։
Apple-ը պատրաստվում էր ներկայացնել իր նոր հեռուստատեսային ինտերնետ-ծառայությունն այս տարվա սեպտեմբերի 9-ին: Սակայն նախագծի մեկնարկի ժամկետն ընկերությունը ստիպված կլինի փոփոխել այն պատճառով, որ մինչ այժմ չի ավարտվել ընկերության կողմից CBMS, Fox և NBC հեռուստաընկերություններից հեռարձակման արտոնագրեր ստանալու գործընթացը: Այդ պատճառով ծառայությունն իր աշխատանքը կսկսի 2016 թվականից ոչ շուտ։
Bloomberg-ի փորձագետները նաև կարծում են, որ նախագծի մեկնարկի ժամկետների հետաձգումը թույլ կտա Apple-ին մեծացնել համակարգչային ցանցի հզորությունն ԱՄՆ տարածքում՝ ծառայության կայուն աշխատանքի ապահովման համար։










