Combat+ Sync ականջակալներ, որոնք ռադիոկապի հնարավորություն ունեն (լուսանկարներ, տեսանյութ)

13:36 • 14.08.15

Soul Electronics ընկերությունը պատրաստվում է թողարկել Combat+ Sync ականջակալները, որոնք ունեն ռադիոկապի հնարավորություն, գրում է 3dnews.ru-ն։

 

Սարքը ստեղծված է մարզիկների, արշավականների և ակտիվ կենսակերպով ապրողների համար, քանի որ այն հնարավորություն է տալիս կապ հաստատել միմյանց հետ մինչև 15 կմ հեռավորության վրա։

 

Ռադիոկապը լիովին անկախ է և չի օգտվում բջջային ցանցերից, քանի որ աշխատում է սեփական ռադիոալիքային կապով։

 

Մարզիկները կարող են մարզվել՝ իրենց սիրելի երաժշտությունը լսելով, սակայն երբ կարիք լինի նրանց հետ կապ հաստատել՝ մարզիչը կարող է ռադիոկապով միանալ և հաղորդակցվել նրանց հետ։

 

Սարքն ունի էրգոնոմիկ դիզայն, ինչը նշանակում է, որ այն հարմարեցված է յուրաքանչյուր սեռի, ընդունակությունների անձանց համար և կարող է փոփոխվել՝ կախված ֆիզիկական առանձնահատկություններից։

 

Այն կարող է առանց վերալիցքավորման աշխատել մինչև 12 ժամ, ինչն օգտակար կլինի հատկապես արշավականների համար։

 

Շուտով այն հասանելի կլինի զանգվածային արտադրության համար, քանի որ ներկայում այն դեռ ներդրումների ներգրավման փուլում է, և ընկերությանն անհրաժեշտ է առնվազն մոտ 90.000 դոլար։

 

Նախագծի բարեհաջող ընթացքի դեպքում այն կարժենա 200 դոլար։ 

Combat+ Sync ականջակալներ, որոնք ռադիոկապի հնարավորություն ունեն (լուսանկարներ, տեսանյութ)