3 բնական եղանակ` արմունկի չոր ու սև մաշկը վերացնելու համար

23:02 • 14.08.15

Երբեմն արմունկը կոշտանում է և մաշկը սև գույն է ստանում: Արմունկի մաշկի մգությունը վերացնելու համար Healthy food team-ը մի քանի բաղադրատոմս է առաջարկել, որոնք կարելի պատրաստել տան պայմաններում:

Ձիթայուղ և շաքար 

Մաշկի խոնավեցման և մաքրման հիանալի եղանակ է, որը կարելի է կիրառել նաև մարմնի այլ հատվածներում: Անհրաժեշտ է խառնել ձիթապտղի յուղը մեկ ճաշի գդալ շաքարավազի հետ: Ստացված խառնուրդով պետք է 5 րոպե մերսել արմունկները և մարմնի այլ հատվածների չորացած մաշկը, ապա լվանալ տաք ջրով և օճառով:  

Շի կարագ կամ կոկոսի յուղ 

Այս երկու յուղերն էլ բավականին արդյունավետ են  մաշկի խնամքի համար: Դրանք փափկացնում և խոնավեցնում են մաշկը: Անհրաժեշտ է ամեն գիշեր քնելուց առաջ մերսել չոր մաշկը  շի կարագով (շի` մշտադալար ծառ, որ աճում է Աֆրիկայում) կամ կոկոսի յուղով: Մերսելուց հետո պետք չէ լվացվել, կարելի է թողնել յուղը գործի մինչև առավոտ:

Քրքումի կաթ

Մաշկի խնամքի և խոնավությունը պահպանելու համար քրքումը հիանալի բնական միջոց է:  Բաղադրատոմսը ստանալու համար պետք է 1 բաժին քրքումի փոշին խառնել մի փոքր կաթի հետ և խիտ մածուցիկ նյութ ստանալ: Այդ  մածուկը պետք է տարածել արմունկներին և թողնել 5 րոպե, որից հետո լվանալ արմունկները  օճառով և ջրով:


 

 

3 բնական եղանակ` արմունկի չոր ու սև մաշկը վերացնելու համար