ԱՀԿ-ն հայտնել է Աֆրիկայում Էբոլայի համաճարակի վերացման ժամկետները

00:14 • 14.08.15

Արևմտյան Աֆրիկայում բռնկված Էբոլա վիրուսի համաճարակը կարող է  կանգնեցվել 2015-ին: Reuters-ի փոխանցմամբ` այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Մարգարեթ Չանը:

Նրա խոսքով` օգոստոսի սկզբից Գվինեայում և Սիերա Լեոնեում հիվանդության երեք դեպք է գրանցվել, ինչը խոսում է համաճարակի անկման մասին:

Բացի այդ, Չանը բարձր է գնահատել միջազգային հանրության ջանքերը  հիվանդության տարածման դեմ պայքարի գործում:

Էբոլայով վարակվելու առաջին դեպքերը գրանցվել էին 2014-ի սկզբին Գվինեայում, որից հետո հիվանդությունը տարածվել էր Լիբերիայում և Սիերա Լեոնեում: Վերջին տվյալներով` հիվանդությանը զոհ է գնացել ավելի քան 11 000 մարդ:


 

 

ԱՀԿ-ն հայտնել է Աֆրիկայում Էբոլայի համաճարակի վերացման ժամկետները