Հզոր հակաբակտերիալ բնական միջոց, որը վերացնում է բոլոր տեսակի բորբոքումները
Healthy life land-ը հզոր կազդուրիչ տոնիկ պատրաստելու բաղադրատոմս է ներկայացրել, որն օգտագործում էին միջնադարյան Եվրոպայում, երբ մարդիկ տարատեսակ համաճարակներով էին հիվանդանում:
Այն բնական հակաբակտերիալ միջոց է, որը սպանում է բացասական և դրական բակտերիաները: Այն հակասնկային և հակավիրուսային հատկություններ ունի և կարգավորում է արյան շրջանառությունը դեպի մարմնի տարբեր մասեր:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է.
¼ մանրացրած սխտոր,
¼ բաժակ աղացած կոճապղպեղ,
¼ մանրացրած սոխ,
2 ճաշի գդալ աղացած ծովաբողկ,
2 թարմ պղպեղ` հնարավորինս կծու,
700 մլ խնձորի քացախ,
2 ճաշի գդալ քրքումի փոշի:
Պատրաստման եղանակը: Անհրաժեշտ է խառնել բոլոր բաղադրիչները մեկ տարայի մեջ, բացի քացախից, ապա լցնել ապակյա բանկայի մեջ, ավելացնել քացախը մինչև խառնուրդը ծածկվի: Լավ կլինի, որ բանկայի 2/3-ը կազմեն չոր բաղադրիչները, մնացածը` քացախը: Ապա պետք է փակել բանկայի բերանը և լավ թափահարել այն: Ստացված խառնուրդը պետք է պահել զով ու չոր վայրում 14 օր: Խորհուրդ է տրվում թափահարել այն օրական մի քանի անգամ: 2 շաբաթից կարելի է լավ քամել հեղուկը:
Անհրաժեշտ չէ տոնիկը սառնարանում պահել, քանի որ այն չի փչանում երկար ժամանակ: Այն կարելի է նաև որպես կծու համեմունք կիրառել խոհանոցում:
Չափաբաժինը: Քանի որ ստացված հեղուկը բավականին կծու է, խորհուրդ է տրվում այն օգտագործելուց հետո մեկ շերտ կիտրոն կամ նարինջ ուտել` այրոցը թեթևացնելու համար: Եթե պայքարում եք լուրջ բորբոքման դեմ, ապա պետք է այն օգտագործեք օրական 5-6 անգամ` մեկ ճաշի գդալից: Այս դեղամիջոցը նաև իմունիտետը բարձրացնելու հիանալի տարբերակ է:










