ՆԱՍԱ-ն տիեզերագնացների համար «խելացի» ժամացույցների հավելվածների ստեղծման մրցույթ է հայտարարել

15:47 • 14.08.15

Լուսանկարը՝ Nasa-Getty Images-ի 

 

Ամերիկյան օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, Samsung Gear 2 «խելացի» ժամացույցների համար հավելվածի ինտերֆեյսի ստեղծման մրցույթ է հայտարարել, որը կօգտագործեն Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները: 

 

Մրցույթի պահանջները տեղադրված են Freelancer.com կայքում։

 

Բնութագրի համաձայն՝ ծրագրավորողները պետք է «վերանայեն» նոթբուքերի և iPad պլանշետների համար ՆԱՍԱ-ի ներկայիս չորս հավելվածներից մեկը։

 

Մրցույթը կտևի չորս շաբաթ, մրցանակային ֆոնդը կազմում է 1500 դոլար։

ՆԱՍԱ-ն տիեզերագնացների համար «խելացի» ժամացույցների հավելվածների ստեղծման մրցույթ է հայտարարել