Սլովենացի օպերային երգիչը երգել է իր ուղեղի վիրահատության ժամանակ (տեսանյութ)
Օպերային երգիչը ուղեղի վիրահատության է ենթարկվել առանց անզգայացման և վիրահատության ընթացքում կատարել է Շուբերտի ստեղծագործությունը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` սլովենացի երգիչ Ամբրոզ Բաժեք Լապաժնեի (Ambroz Bajec-Lapajne) մոտ ուղեղի չարորակ ուռուցք է ախտորոշվել: Այդ ախտորոշմամբ հիվանդները մինչև 3 տարի են ապրում ախտորոշումից հետո, այդ իսկ պատճառով բժիշկները որոշել են անհապաղ վիրահատել երգչին:
Եվ որպեսզի վիրահատական միջամտությունը բացասական հետևանքով չթողնի նրա կարիերայի վրա, Ուտրեխտի (Հոլանդիա) համալսարանական հիվանդանոցի բժիշները խնդրել են նրան երգել վիրահատության ընթացքում: Հիվանդին արթուն պահելով բժիշկների թիմը կարողանում էր հետևել վոկալային տվյալները ղեկավարելու նրա ունակությանը:










