Բացվել է ռոբոտ-կոսմետոլոգի ծառայություններով առաջին խանութն աշխարհում

23:36 • 14.08.15

Բնական կոսմետիկայի AlpStories սլովենական ընկերությունը Զագրեբում խանութի արտասովոր կոնցեպտ է ներկայացրել: Կրպակի  նման տարածքում Բալտազար անունով ռոբոտ են տեղադրել, որը կարողանում է տեղում պատրաստել  ավելի քան 24 մլն տարատեսակ խառնուրդներ թուրմերի ու յուղերի երկար ցանկից:

Ինչպես գրում է Rbc.ru-ն` ռոբոտն ըստ անհատական բաղադրատոմսի կոսմետիկ նյութեր է պատրաստում, որոնք կարելի է ցուցադրել սրահում կամ տեղում վաճառել:

Գնորդին առաջարկվում է ինքնուրույն մշակել փաթեթավորման դիզայնը, լոգոն և նույնիսկ տարայի վրա իր նկարը տեղադրել: Ռոբոտը ժամանել է Ճապոնիայից, որի պատրաստմամբ զբաղվել են Yaskawa Electric Corporation ընկերության գիտնականները:

 

 

Բացվել է ռոբոտ-կոսմետոլոգի ծառայություններով առաջին խանութն աշխարհում