Գորիլաները խոսել սովորելու ունակություններ են ցույց տալիս. գիտնականներ

18:49 • 15.08.15

Գիտնականները խոսելու ունակություններ են հայտնաբերել գորիլաների մոտ, որը նախկինում անհնար էր համարվում:


Ինչպես գրում է The Independent-ը` Կոկո անունով գորիլան հայտնի է դարձել իրեն պահողների հետ շփվելու համար ժեստերի լեզուն սովորելու կարողության շնորհիվ:


ԱՄՆ Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի գիտնականները հայտնում են, որ կապիկն այժմ խոսքի զարգացման նշաններ է ցույց տալիս:


Նախկինում կարծիք կար, որ կապիկների մոտ ձայնային կատարումները սահմանափակվում են աղմկային արտահայտություններ արտաբերելով, օրինակ` գիշատչի տեսնելիս կամ հակառակորդին վախեցնելիս ձայն հանելը:


Այժմ գիտնականները փաստում են, որ Կոկոյի մոտ որոշ ունակություններ զարգացնելու հավանականություն կա, որոնք կենդանին սովորում է զարգացնել:

 

 


 

Գորիլաները խոսել սովորելու ունակություններ են ցույց տալիս. գիտնականներ