Apple-ն ինքնագնաց մեքենա է ստեղծում. The Guardian
Apple ընկերությունը գաղտնիության պայմաններում մեքենա է մշակում, որը կարող է ընթանալ առանց վարորդի:
Այս մասին պարզել է The Guardian-ը` Titan նախագծի իրականացման մասին ապացույց գտնելով ընկերության ինժեներների նամակագրության մեջ:
Ինչպես հաղորդում է բրիտանական պարբերականը` տեղեկությունների համաձայն` ամերիկյան տեխնոլոգիական հսկան իսկապես ինքնագնաց մեքենայի մոդել է ստեղծում Սիլիկոնյան հովտում։
Ենթադրվում է, որ առաջին մոդելն արդեն գրեթե պատրաստ է, և շուտով կսկսվեն մեքենայի փորձարկումները, որոնք, հավանաբար, կանցկացվեն GoMentum station ազատ ռազմաբազայում, որտեղ նախկինում կատարվում էին Mercedes-Benz-ի և Honda-ի փորձարկումները: Ռազմաբազան տեղակայված է Սան Ֆրանցիսկոյից 30 կմ հեռավորությամբ:










