Ավոկադոյում առկա նյութը քայքայում է քաղցկեղի բջիջները
Քաղցկեղի մասին ուսումնասիրությունները հրապարակող ամսագրում ներկայացված վերջին հետազոտության արդյունքների համաձայն` ավոկադոն ուղիղ «հարձակում» է գործում քաղցկեղի բջիջների վրա` չվնասելով առողջները:
Ինչպես գրում է Healthy food star-ը` մեջբերելով գիտնականների խոսքը, բարձր սննդարար արժեք ունեցող միրգը կարող է օգտակար լինել քաղցկեղի դեմ պայքարում:
Սուր միելոիդային լեյկեմիան քաղցկեղի ագրեսիվ տեսակ է, որը սպանում է 65-ից բարձր տարիքի հիվանդների 90 տոկոսին: Ավոկադոյի պարունակության մեջ առկա նյութի հիման վրա ստեղծված դեղամիջոցը ամենաարդյունավետն է ցողունային բջիջների վրա ներազդելու համար, երբ գործը հասնում է այս հիվանդության բուժմանը:
Ինչպես կարծում է Կանադայի Վոթերլուի համալսարանի պրոֆեսոր Փոլ Սպագնուոլոն` ցողունային բջիջներն այն բջիջներն են, որոնք պատասխանատու են հիվանդության տարածման և անգամ զարգացման համար:
Վերոնշյալ դեղամիջոցը դեռևս չի հաստատվել օգտագործման և վաճառքի համար, սակայն այն արդեն կլինիկական փորձարկման փուլում է գտնվում:










