Lamborghini-ն ներկայացրել է Aventador մոդելի «գերհզոր» ռոդսթերը
Lamborghini ընկերությունը Կալիֆոռնիայի Փեբլ Բիչ քաղաքում անցկացվող Շքեղության մրցույթին ներկայացրել է Aventador մոդելի «գերհզոր» տարբերակը` Aventador Superveloce մոդելը:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` նորագույն մոդելը կթողարկվի 500 սահմանափակ քանակով: Սուպերքարը համալրվել է ածխածնից պատրաստված շարժական տանիքով:
Արտադրողի խոսքով` տանիքը, որի քաշը կազմում է 6 կգ, կարելի է հեշտ և արագ հանել: Հետևի ապակին իջնում և բարձրանում է սրահում գտնվող կոճակի սեղմամբ:
Նորույթը զինվել է 6.5 լիտր ծավալով ատմոսֆերային V12 շարժիչով, որը 750 ձիաուժ հզորություն է զարգացնում և աշխատում է 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփով և լիաքարշակ համակարգով: Ռոդսթերի քաշը 50 կգ-ով ավելի է, քան Aventador Superveloce կուպեինը, այն կազմում է 1575 կգ:
Ռոդսթերը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.9 վայրկյանում` կուպեից 0.1 վայրկյան ավելի դանդաղ: Առավելագույն արագությունը 350 կմ/ժամ է: Մոդելի արժեքը կազմում է 350 000 ֆունտ ստերլինգ:













