Համացանցում հայտնվել է թարմացված LG Nexus 5-ի նոր դիզայնը (տեսանյութ)

10:57 • 15.08.15

Լուսանկարը՝  uSwitch Tech-ի

 

uSwitch պորտալը հրապարակել է Google ընկերության հաջորդ սերնդի LG Nexus 5 սմարթֆոնի եռաչափ մոդելի տեսանյութը։

 

Սարքը ստացել է 5,2 դյույմանոց էկրան, որն ունի մատնահետքերը ճանաչելու սենսոր։

 

Սմարթֆոնն ունի 146.9մմ բարձրություն և 72.9մմ լայնություն։ Դրա հաստությունը կարող է 8մմ կամ 9.8 մմ լինել՝ այն դեպքում, եթե հաշվվի նաև սարքի հետևի ուռուցիկ տեսախցիկը։

 

Կայքը նշում է, որ Nexus 5-ը կարող է ստանալ պլաստմասսայե հետևի պանել, ինչպես նաև՝ մետաղական շրջանակ։

 

Սպասվում է, որ Google-ը կներկայացնի սարքն այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերն ընկած ժամանակահատվածում։

 

Google ընկերությունն առաջին անգամ չէ, որ համագործակցում է LG ընկերության հետ։ Google-ը թողարկել է Nexus 4 և Nexus 5 սմարթֆոնները հենց LG ընկերության հետ համագործակցության արդյունքում։ 

 

Համացանցում հայտնվել է թարմացված LG Nexus 5-ի նոր դիզայնը (տեսանյութ)