ՆԱՍԱ-ն «կործանված» գալակտիկայի լուսանկար է հրապարակել
ՆԱՍԱ-ն ցուցադրել է NGC 428 անվանումով հայտնի «քաոսային» գալակտիկայի լուսանկարը, որը ստացվել է Hubble աստղադիտակից:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` այդ պարուրաձև գալակտիկան գտնվում է Կետի համաստեղությունում` Երկրից մոտ 48 մլն լուսային տարի հեռավորության վրա:
NGC 428 գալակտիկայի կառուցվածքը քայքայված է երևում լուսանկարում, որը աստղաֆիզիկոսների կարծիքով` մեկ այլ գալակտիկայի հետ բախման հետևանք է:










