Fiat Chrysler-ը ավելի 85 000 մեքենա է ետ կանչում

00:15 • 16.08.15

Fiat Chrysler ընկերությունն ավելի քան 85000 Chrysler 200 մակնիշի սեդան է ետ կանչում ողջ աշխարհում էլեկտրոնիկայի հետ կապված անսարքության պատճառով:


Ինչպես հայտնում է BBC-ն` ետ կանչելու ենթական են 2015-ին թողարկված մեքենաները, որոնց մեծամասնությունը վաճառվել է ԱՄՆ-ում:


Ընկերության ներկայացուցիչների խոսքով` իրենց հաջողվել է հայտնաբերել էլեկտրական միացումների հետ կապված խնդիրը, որոնք վնասվել են  փորձարկման ժամանակ:


Այդ անսարքության պատճառով մեքենայի շարժիչը կարող է հանգչել ընթացքի ժամանակ կամ փոխանցման տուփը հանկարծակիորեն  կարող է անցնել չեզոք դիրքի:



 

Fiat Chrysler-ը ավելի 85 000 մեքենա է ետ կանչում