Հայտնի տիեզերագնացը ասել է, որ այլմոլորակայիններն են մարդկությանը փրկել միջուկային պատերազմից

23:55 • 17.08.15

The Independent-ը հայտնում է, որ ըստ հայտնի տիեզերագնաց Էդգար Միթչելի՝ այլմոլորակայիններն են մարդկությանը փրկել միջուկային պատերազմի վտանգներից:

Իր վերջին հարցազրույցում Միթչելը բացահայտել է, թե իր տեղեկություններով, սառը պատերազմի շրջանում այլմոլորակային արարածները բառի բուն իմաստով միջամտել ու կանխել են միջուկային պատերազմը ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև:

Ըստ Միթչելի` այդ են վկայում իր աղբյուրները` տարբեր քաղաքացիներ և գիտնականներ: Նրանք ասում են, որ այլմոլորակայինները այդ շրջանում եկել են Երկիր մոլորակ և ԱՄՆ-ի կողմից փորձարկումների ժամանակ խափանել մարտագլխիկները:

Ավելին` ըստ Միթչելի` այլմոլորակայինները նաև իրենց տիեզերագնացներով օդում խփել-գցել են ամերիկյան հրթիռներ:

Էդգար Միթչելը մասնակցել է 1971-ի «Ապոլոն - 14» առաքելությանը, նա վեցերորդ մարդն է, ով ոտք է դրել լուսնի վրա:

 

Հայտնի տիեզերագնացը ասել է, որ այլմոլորակայիններն են մարդկությանը փրկել միջուկային պատերազմից