Amazon-ը գրասենյակ կբացի Յոհանեսբուրգում՝ ԱՖրիկայում բիզնեսն ընդլայնելու նպատակով

12:14 • 17.08.15

Ամերիկյան Amazon.com Inc.-ը՝ աշխարհում ամենախոշոր ինտերնետ-ռիթեյլերներից մեկը, պատրաստվում է գրասենյակ բացել Յոհանեսբուրգում, որը կզբաղվի «ամպային» տեխնոլոգիաների ոլորտի բիզնեսով, գրում է interfax.ru-ն։

 

«Ամպային» տեխնոլոգիաները կամ «ամպային» համակարգչային գործողությունները ՏՏ ծառայությունների մատուցման նոր մոդելներ են, որոնք համացանցի միջոցով տրամադրում են դինամիկ, մասշտաբային և հաճախ վիրտուալ ռեսուրսներ։ «Ամպ» տերմինը բնորոշում է բարդ ենթակառուցվածքի կերպար, որը քողարկում է բոլոր տեխնիկական մանրամասնությունները։ Այդ դեպքում տեղեկատվությունը մշտապես պահպանվում է համաշխարհային ցանցի սերվերներում և ժամանակավորապես պահպանվում է հաճախորդի համակարգչում (աղբյուր՝ www.itinfo.am)։

 

Այնտեղ կաշխատի մոտ 250 աշխատակից:

 

Նոր գրասենյակը թույլ կտա ընկերությանն ընդլայնել հաճախորդների բազան Աֆրիկայում:

 

Amazon-ն արդեն ծառայությունների կենտրոն ունի Քեյփթաունում, որը բացվել է 2004 թվականին։

 

Amazon-ը գրասենյակ կբացի Յոհանեսբուրգում՝ ԱՖրիկայում բիզնեսն ընդլայնելու նպատակով