Ինչ տեսք կարող է ունենալ Apple-ի ինքնակառավարվող մեքենան. ներկայացվել են տարբերակներ (լուսանկարներ)

11:25 • 17.08.15

Ողջ աշխարհից մի խումբ գրաֆիկական դիզայներներ ենթադրել են, թե ինչ տեսք կարող է ունենալ Apple ընկերության ինքնակառավարվող մեքենան՝ iCar-ը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել, որ ընկերությունն աշխատում է մեքենայի ստեղծման ուղղությամբ։

 

Բրիտանական The Guardian թերթի ձեռք բերած փաստաթղթերից հայտնի է դարձել, որ ընկերությունը վայր է փնտրում ինքնակառավարվող մեքենաները փորձարկելու համար, որոնք պետք է մրցակցեն Google-ի արդեն արտադրած մեքենաների հետ:

 

Ընկերությունը, որը սովորաբար գաղտնի է պահում իր նախագծերը, դեռ չի հաստատել կամ հերքել բամբասանքները: Դա, այնուամենայնիվ, չի խանգարել Apple-ի երկրպագուներին պատկերացնել, թե մեքենան ինչ տեսք կարող է ունենալ:

 

Մայիսին Apple-ի աշխատակիցները հանդիպել են Սան Ֆրանցիսկոյի մոտակայքում գտնվող նախկին նավատորմի կայանի տարածքում գործող GoMentum Station ընկերության պաշտոնյաների հետ՝ փորձելով պայմանավորվել վայրի օգտագործման շուրջ:

 

«Մենք չգիտենք: Նրանք չեն ասել, թե ինչ են ցանկանում փորձարկել: Դա կարող է iPhone լինել»,- կատակել է GoMentum Station-ի՝ միացված և ինքնակառավարվող մեքենաների հարցերով ծրագրի ղեկավար Ջեք Հոլը:

 

Գործակալությունն առաջարկում է օգտագործել նախկին նավատորմի կայանի մի մասը որպես ավտոարտադրողների և ավտոմոբիլային տեխնոլոգիաների վրա աշխատող տեխնոլոգիական ընկերությունների համար կատարյալ թեստավորման վայր։

 

Հոլի խոսքով՝ տարածքն ունի քաղաքի բոլոր ենթակառուցվածքները, այնտեղ կան շենքեր, փողոցներ և խաչմերուկներ: Ինչպես նշված է գործակալության կայքում՝ տարածքն «աշխարհում փորձարկման անվտանգ հարմարություններով ամենամեծ վայրն է»։

One designer's vision is of a semi-autonomous electric car in the minimalist tradition of Apple design, features external LED screens at the front and back with a discreet hatch and doors that open laterally

This designer created a futuristic car, dubbed the Titan electric car, on Cinema 4D and added in a salt flat scene in the background

Focusing on Apple love of incorporating a stylish design with functionality, this concept is sleek with very little protruding from the body

One designer's concept for Titan, which is what Apple's project is rumoured to be called, is 'futuristic, but still doable by 2010,' he said

This innovative designer says the driver can just slide their key over the Apple logo and the front glass panel of the three-seater car will open up for entry

This creative designer embellished his curved iCar concept with Apple logos on the front and on all the car seats

This graphic designer thinks the iCar could be a sports utility vehicle, which he designed in red using aluminium for the front  

Ինչ տեսք կարող է ունենալ Apple-ի ինքնակառավարվող մեքենան. ներկայացվել են տարբերակներ (լուսանկարներ)