Bad Bike-ը ներկայացրել է Fat Bad էլեկտրական հեծանիվը (լուսանկարներ)
Bad Bike ընկերությունը ներկայացրել է Fat Bad էլեկտրական հեծանիվը, որը, ինչպես նշվում է, աշխարհում առաջին ծալովի էլեկտրական հեծանիվն է, գրում է 3dnews.ru-ն։
Fat Bike թարգմանաբար նշանակում է «գեր» հեծանիվ, որը սովորաբար գալիս է անվադողերի մեծությունից և հաստությունից, որոնք էլ ապահովում են տրանսպորտային միջոցի ամենագնաց լինելու կարողությունը։
Հաստ անվադողերը թույլ են տալիս տարատեսակ մակերեսների վրայով անցնել, ինչպես, օրինակ, ձյան, ավազի, խոտածածկույթի։
Դրանք ունեն 20 դյույմանոց անվադողեր՝ 4 դյույմ հաստությամբ։ Հեծանվի շրջանակը պատրաստված է ալյումինե խառնուրդից։ Քաշը 25 կգ է։
Հեծանվի հիմնական տարբերակն ունի 250-վատտանոց էլեկտրական շարժիչ։ Հասանելի է նաև 500- վատտանոց էլեկտրական շարժիչով տարբերակը։
Մեկ լիցքավորումից հետո հեծանիվը կարող է ընթանալ 55-70 կմ, որից հետո անհրաժեշտ է այն 4-5 ժամ լիցքավորել։
Հիմնական տարբերակն արժե 1.600 եվրո, իսկ մոդիֆիկացված Fat Bad R-ը՝ 2.000 եվրո։ 














