Կինոռեժիսոր Գիլյերմո դել Տորոն այլևս չի մասնակցի տեսախաղերի ստեղծման աշխատանքներին

17:24 • 17.08.15

Կինոռեժիսոր Գիլյերմո դել Տորոն այլևս չի պատրաստվում մասնակցել տեսախաղերի ստեղծման աշխատանքներին, հաղորդում է gazeta.ru-ն։

 

«Ես միացա THQ-ին, և THQ-ն սնանկացավ: Ես միացա Կոձիմային, և Կոձիման հեռացավ Konami-ից: Եթե ես կրկին սկսեմ խաղեր ստեղծել… Կարծում եմ՝ ինչ-որ մի պահի կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը»,- նշել է ռեժիսորը։

 

Դել Տորոյի և THQ-ի Էքշն-հորորի համատեղ նախագիծը կոչվում էր Insane: Ռեժիսորն աշխատել է դրա վրա մոտ երկու տարի, ինչից հետո ընկերության սնանկությունից հետո նախագիծը փակվել է:
Այնուհետև ռեժիսորը ճապոնացի հայտնի դիզայներ Հիդեո Կոձիմայի հետ համատեղ մշակել է Silent Hills-ը, սակայն Konami-ից վերջինիս հեռանալուց հետո, նախագիծը կրկին դադարեցվել է։

Կինոռեժիսոր Գիլյերմո դել Տորոն այլևս չի մասնակցի տեսախաղերի ստեղծման աշխատանքներին