Վրաստանում միջնադարյան ամրոցում գինու պատրաստման և պահպանման տարաներ են հայտնաբերել

14:54 • 17.08.15

Վրաստանի հարավ-արևմուտքում գտնվող Խիխանի ամրոցում հնագետները գինու մառան են հայտնաբերել և 43 մեծ կավե սափոր՝ կվևրի՝ գինու պատրաստման և պահպանման համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է վրացական հնագիտական արշավախմբի ղեկավար Դավիդ Մինդորաշվիլին, հայտնում է ТАСС-ը:

 

Նա նշել է, որ հայտնաբերված մառանը և այնտեղ պահվող սափորները թվագրվում են XI-XIII դարերին:

 

Մինդորաշվիլին ասել է, որ Խիխանի բարձրլեռնային ամրոցում պեղումներն անց են կացվում արդեն երրորդ տարին:

 

«Անցած տարի Խիխանիում մենք գտել և հետազոտել ենք 28 կվևրի, այժմ հայտնաբերվել է նոր մառան և 43 կվևրի»,- հայտնել է նա։

 

Վրաստանում միջնադարյան ամրոցում գինու պատրաստման և պահպանման տարաներ են հայտնաբերել