Որքան ավելի խելացի է մարդ երիտասարդ տարիքում, այնքան ավելի առողջ է ծերության շրջանում. հետազոտություն

20:41 • 17.08.15

«Գազետա»-ի փոխանցմամբ` The Journal of Aging and Health հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը հետաքրքրական կապ է բացահայտել մարդու ինտելեկտի և նրա առողջական վիճակի միջև:

Ըստ այդմ` որքան ավելի բարձր է մարդու ինտելեկտը երիտասարդ տարիքում, այնքան ավելի բարձր է նրա ֆիզիկական ակտիվությունը հասուն տարիքում: Հետազոտությանը մասնակցել է 2848 տղամարդ, որ ծնվել են 1959 - 1961 թթ-ին: Հետազոտության հեղինակները մասնավորապես պարզել են` որքան ավելի հաջող են ինտելեկտը ստուգող թեստերի արդյունքները, այնքան ավելի «ամուր են» նույն մարդկանց մեջքները, ձեռքերն ու ոտքերը արդեն ծերության շրջանում:

Գիտնականները այս կապը բացատրում են նրանով, որ բարձր ինտելեկտով մարդուն ավելի մատչելի է տեղեկատվությունը այն ամենի մասին, թե ինչն է օգտակար առողջությանը, ինչը նրանց թույլ է տալիս էլ ավելի լավ հոգ տանել իրենք իրենց:

Որքան ավելի խելացի է մարդ երիտասարդ տարիքում, այնքան ավելի առողջ է ծերության շրջանում. հետազոտություն