Ներկայացվել է Lexus LX 570 լյուքս դասի թարմացված ամենագնացը (լուսանկարներ)

15:02 • 17.08.15

Lexus ընկերությունը Pebble Beach Concours d'Elegance մրցույթի շրջանակում ներկայացրել է թարմացված LX 570 լյուքս դասի ամենագնացը, գրում է 3dnews.ru-ն։

 

Մեքենան ստացել է զգալիորեն վերափոխված դիմային հատված։ Այն հագեցած է նոր լուսադիոդային լուսարձակներով, որոնք հրաշալի լուսավորում են մառախլապատ ճանապարհը։ Վերափոխման են ենթարկվել նաև բամպերը և հետևի լապտերները։

 

Մեքենան ունի 5.7 լիտրանոց V8 շարժիչ, որն ունի 383 ձիաուժ հզորություն։ Այն կառավարվում է ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփով։  Մեքենան ունի նաև 12.3 դյույմանոց էկրան, որն օժտված է ընդլայնված մուլտիմեդիա համակարգով։

 

LX 570-ն ունի  Lexus Premium Audio աուդիոհամակարգ։ Բացի այդ, ունի անվտանգության 10 բարձիկ, հետիոտների հետ բախման մասին զգուշացնող, գծանշանների ուղղությանը հետևող, «խելացի» լուսավորման, դինամիկ կրուիզ կոնտրոլի համակարգեր։

Ներկայացվել է Lexus LX 570 լյուքս դասի թարմացված ամենագնացը (լուսանկարներ)