Աֆրիկայում գիտնականները ձուկ են հայտնաբերել, որը կարող է ապրել առանց սննդի և ջրի. Daily Mail
Աֆրիկայում գիտնականները հայտնաբերել են ձուկ, որը կարող է մի քանի տարի մնալ առանց սննդի և ջրի, գրում է dailymail.co.uk-ը։
Անբարենպաստ պայմաններում ձուկը դանդաղեցնում է իր օրգանիզմում բոլոր գործընթացները և քուն մտնում։
Ձուկը քնում է մինչև իրեն հասանելի գոտում չի հայտնվում քաղցրահամ ջուր: Քնի ժամանակահատվածը կարող է տևել երեքից մինչև հինգ տարի, այդ ընթացքում այն ոչ մի արտանետում չի անում։
Ներկայում մասնագետներն ուսումնասիրում են, թե ինչ է տեղի ունենում ձկան հետ քնի ժամանակ բջջային մակարդակում:
Գիտնականները հույս ունեն, որ դա թույլ կտա նրանց առաջընթաց գրանցել ծայրահեղ իրավիճակներում մարդու կենսագործունեությունը կանգնեցնելու հնարավորության վերաբերյալ հետազոտություններում։










