ԱՄՆ-ում մարդակերպ ռոբոտը զբոսանքի է գնացել անտառում (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ում Ատլաս անունով մարդակերպ ռոբոտը «զբոսնելու է գնացել անտառում»:
The New York Times-ը հայտնում է, որ 300 կգ քաշով հետաքրքրական ռոբոտը փորձարկվել է անտառային պայմաններում:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է մարդակերպ մեքենան զգուշավորությամբ շրջում անտառում: Աղբյուրի բնութագրմամբ` Ատլասի քայլքը հիշեցնում է լիմբո պարողի քայլվածք, որը հնարավոր է չափազանց շատ piña colada կոկտեյլ է խմել:
Հետաքրքրական է, որ ավելի հարթ տեղանքի հասնելով` ռոբոտը սկսել է ավելի վստահ քայլել` համարյա մարդու պես:
Ալյումինե այս ռոբոտին ստեղծել է Google-ին պատկանող Boston Dynamics-ը:












