Ռուս տիեզերագնացը «սելֆի» է արել բաց տիեզերքում

16:32 • 18.08.15

Միջազգային տիեզերակայանի անձնակազմի ռուս անդամ Գենադի Պադալկան «սելֆի» է արել 10-րդ անգամ բաց տիեզերք դուրս գալու ժամանակ։ Լուսանկարը տեղադրվել է «Ռոսկոսմոս»-ի Twitter-ի պաշտոնական էջում, փոխանցում է Корреспондент-ը։

 

Օգոստոսի 10-ին բաց տիեզերք դուրս գալու ժամանակ Պադալկան բորտինժեներ Միխայիլ Կորնիենկոյի հետ մաքրել է ծառայողական մոդուլի իլյումինատորն արտաքին կողմից և տեղադրել փափուկ բազրիքներ՝ տիեզերակայանի շուրջ հարմարավետ տեղաշարժվելու համար։