Apple-ը երաժշտական փառատոն կանցկացնի Լոնդոնում, որը կհեռարձակվի ամբողջ աշխարհում

09:02 • 19.08.15

Լուսանկարը՝ aceshowbiz.com-ի


Ամերիկյան Apple ընկերությունը սեպտեմբերի 19-28-ը երաժշտական փառատոն կանցկացնի Լոնդոնում՝ իր Apple Music երաժշտական ծառայությանն աջակցելու համար, նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։

 

Տասը երեկոների ընթացքում տեղի կունենան Ֆարել Ուիլյամսի, One Direction-ի, Florence +The Machine-ի, Disclosure-ի և այլ աստղերի ելույթները։

 

Փառատոնը կհեռարձակվի ամբողջ աշխարհում, ելույթները հնարավոր կլինի անվճար դիտել Apple Music-ում ուղիղ եթերով կամ ձայնագրված տարբերակով։

 

Բոլոր իրադարձությունների մասին կհաղորդվի Beats 1 ռադիոյով, իսկ լուրերը բեմից և անձամբ արտիստների ձայնագրություններից հասանելի կլինեն Apple Music Connect-ում, փոխանցում է Газета-ն։

 

 

Apple-ը երաժշտական փառատոն կանցկացնի Լոնդոնում, որը կհեռարձակվի ամբողջ աշխարհում