Հայտնի է դարձել iPhone 6S-ի և 6S Plus-ի վաճառքի մեկնարկի ամսաթիվը. ԶԼՄ-ներ

13:55 • 19.08.15

iPhone 6S և 6S Plus սմարթֆոնների վաճառքի մեկնարկը նախատեսվում է 2015 թվականի սեպտեմբերի 18-ին, գրում է korrespondent.net-ը:

 

Նման եզրակացություններ են արվել միաժամանակ երեք աղբյուրից ստացված տեղեկությունների հիման վրա՝ Vodafone բջջային օպերատորի բրիտանական ստորաբաժանումից, ITHome հեղինակավոր ճապոնական լրատվամիջոցից և գերմանական Macerkopf տեխնոբլոգում հրապարակված արտահոսքից։

 

Apple-ը դեռ պաշտոնապես ոչ հերքել և ոչ էլ հաստատել է այդ տեղեկությունը։

 

Ենթադրաբար՝ iPhone-ի հաջորդ սերնդի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 9-ին ընկերության պաշտոնական համաժողովի ժամանակ։

Հայտնի է դարձել iPhone 6S-ի և 6S Plus-ի վաճառքի մեկնարկի ամսաթիվը. ԶԼՄ-ներ